Իրենց հոտն էին արթուն հսկում,
Հանկարծ երկնից մի լույս փայլեց,
Տիրոջ փառքը շուրջը ծագեց,
Հրեշտակն էր ավետաբեր,
Բարի լուր էր երկիր բերել..
-Մի վախեցե'ք, ուրախացե'ք,
Փրկիչը ձեր այսօր ծնվեց...,
Եվ այդ պահին,
Հրեշտակի հետ միասին,
Աստծո զորքի մի բազմություն
Օրհնում էին և փառաբանում.
-Փառք Աստուծուն բարձունքումը,
Երկրի վերայ՝ խաղաղութիւն,
Եվ մարդկանց մէջ էլ՝ հաճութիւն...
Հովիվները իսկույն ելան
Ու Բեթլեհեմ ճամփա ընկան,
Հրեշտակի ասածի պես,
Մսուրի մեջ գտան Փրկչին,
Ծնկի ընկան, խոնարհվեցին
Ու Տեր Աստծուն գովերգեցին:
Ինչ մեծ է Քո սերը, ո՜վ Տեր,
Մեր Փրկիչն է այսօր ծնվել:
Սերն է ծնվել այս աշխարհում,
Հույսն՝ անհույսի,
Որդին լույսի:
Արժանի ես Դու մեծ պատվի,
Գովասանքի, հավերժ փառքի:
Комментариев нет:
Отправить комментарий