Կարոտած մի սիրտ, մի տխուր հայացք,
Թափառող աչքեր ու խորունկ նայվածք…
Պատկերն այդ սառած, մտքերով ցրված,
Անշարժ կանգնած է հայելու դիմաց:
Ինքն իր շողքի հետ, ինքն իր "ես" - ի հետ...
Մենակ է հիմա, խանգարող չկա:
Դատարկությունն է իր հոգին տիրել,
Անվերջ չարչարանք ու թախիծ բերել,
Ու փորձում է նա մի հնար գտնել,
Այդ տառապանքից ընդմիշտ ազատվել…
Բավ է, մի կանգնիր, սիրտ, դու բաբախի'ր
Աչքերից թափվող հեղեղ, ցամաքի'ր,
Հայելուդ առջև վստահ դու կանգնի'ր,
Ժպտա ինքդ քեզ ու Աստծուն օրհնի'ր....