***
Հա'յր, եկել եմ նորից Քեզ մոտ
Խնդիրներով իմ` Քեզ ծանոթ,
Ես անզոր եմ դիմակայել
Եվ չեմ կարող էլ պայքարել:
Ծանր բեռս Քեզ եմ հանձնում,
Իմ հայացքը Քեզ եմ ուղղում,
Ազատիր ինձ այս հոգսերից,
Հեռու պահիր սխալներից:
Առաջնորդիր, տար ինձ Քեզ հետ,
Տուր ինձ թևեր, բարձացրու վեր,
Թող որ քայլեմ Քո հետքերով,
Կատարյալ և խաղաղ կյանքով:
Комментариев нет:
Отправить комментарий