Ո՞վ է արժանի ձեր գովասանքին,
Հարգանքին, պատվին ու մեծարանքին:
Ով արտաքնապես հեզ է ու խոնարհ,
Բայց և իր ներսում մի գե՞տ է վարար,
Ով բոլորի մոտ իր ՙՙես՚՚-ն է կեղծում,
Իսկ իր մեջ անշեջ կրակնե՞ր դիզում:
Ով ժպտում է քեզ, խոստումներ տալիս,
Բայց թիկունքիցդ հարվածնե՞ր տալիս...
Ո՞վ է արժանի ձեր քամահրանքին,
Արհամարհանքին ու զրպարտանքին:
Ով համբերում է, ձեզ միշտ բարձրացնում,
Դժվար պահերին երես չի՞ թեքում:
Ով անշահախնդիր իր անձն է դնում,
Ձեզ պաշտպանելու համար ծաղրվո՞ւմ:
Ով, պատրաստ է միշտ աջակցելու,
Ու մինչ ի մահ ձեզ հետ գնալո՞ւ:
Գիտեմ, դժվար է մարդկանց ճանաչել,
Առավել դժվար՝ հավատ ընծայել:
Այդ ի՞նչ չափով եք դուք մարդուն չափում,
Ի՞նչ չափանիշով՝ գնահատում:
Ո՞վ է ձեզ իրավունք տվել, որ ձեր իսկ ստեղծած չափը որոշած՝
Ուրիշի կյանքը ձեզանով անեք, ձեր չափանիշով չափեք, կշռեք,
Դատեք, քարկոծեք, փոշիացնեք ու ... կյանքեր խորտակեք:
Ի՞նչ չափաբաժին պետք է ընդունենք,
Որ ձեր որոշած սանդղակին հասնենք,
Ու հանկարծ չանցնենք,
Հակառակ դեպքում, հաստատ ՙՙկդատվենք՚՚,
Կքննադատվենք ու կքարկոծվենք...
Այդ ի՞նչ չափով եք դուք մարդուն չափում,
Ի՞նչ չափանիշով՝ գնահատում:
Ո՞վ է ձեզ ստիպել մարդու կյանք մտնել
Ու հիմնահատակ կործանել, փշրել,
Վերականգնման հույս էլ չթողնել:
Ախր ի՞նչն է ձեզ այդպիսին դարձրել...
