Եթե անգամ...
Եթե անգամ ձյունը տեղա մի քանի օր`
Գիշեր ու զօր,
Հանդարտ երգով, մաքուր ձեռքով, անբիծ հոգով...
Միևնույն է երբ դադարի,
Ու երբ ձյունը կրկին հալվի,
Մաքրությունը իսպառ անցնի`
Հենց այդ ժամանակ հայտնի կդառնա`
Ձյան տակ մնացած աղբը կմնա,
Թե՞ հալոցքի հետ կանցնի կգնա: