пятница, 22 июля 2011 г.

բարի առավոտ

Արթնացնեմ երկրիս իր խորը քնից,
Անհոգ ու թեթև ժպիտն երեսիս,
Հաղորդեմ նրան լիցքեր դրական, 
Եվ հյուրասիրեմ սուրճ անմահական... 



четверг, 26 мая 2011 г.

Հայելու առջև


Կարոտած մի սիրտ, մի տխուր հայացք,
Թափառող աչքեր ու խորունկ նայվածք…
Պատկերն այդ սառած, մտքերով ցրված,
Անշարժ կանգնած է հայելու դիմաց:

Ինքն իր շողքի հետ, ինքն իր "ես" - ի հետ...
Մենակ է հիմա, խանգարող չկա:

Դատարկությունն է իր հոգին տիրել,
Անվերջ չարչարանք ու թախիծ բերել,
Ու փորձում է նա մի հնար գտնել,
Այդ տառապանքից ընդմիշտ ազատվել…

Բավ է, մի կանգնիր, սիրտ, դու բաբախի'ր
Աչքերից թափվող հեղեղ, ցամաքի'ր,
Հայելուդ առջև վստահ դու կանգնի'ր,
Ժպտա ինքդ քեզ ու Աստծուն օրհնի'ր....


Ինչ եմ ես ուզում...


Ուզում եմ պարելպարել անդադար,
Չհիշել ոչ վիշտոչ ցավոչ տանջանք,
Միգուցե այդպես գտնեմ ես սփոփանք...

Ուզում եմ թռչել..., թռչել շատ հեռու:
Անհոգ ու ազատ ճախրել երկնքում...,
Այդ մաքուրանբիծ ու ջինջ լազուրում...

Լացել եմ ուզում ցավիցբերկրանքից...
Տխրությունից և երջանկությունից,
Հոգուս ճախրանքիցսրտիս տանջանքից...

Ուզում եմ սիրել,
Սիրել եմ ուզում...????
Եվ կզգամ արդյոք այդ իմ երազում,
Պարն ու սփոփանքըխինդն ու բերկրանքը?
Թե ինձ կտիրի անվերջ տանջանքը?

Ուզում եմ սիրվել....
Այդ եմ անրջում...
Սիրել ու սիրվել քաղցր երազում....


пятница, 25 марта 2011 г.

Բարև բոլորին!




Հուսով եմ ձեզ դուր կգա իմ բլոգը...

Բոլորին մաղթում եմ բարի ժամանց ;)